Ադրբեջանի հետ հավանական պատերազմի դեպքում Իրանի զորքերը Հայաստան չեն մտնելու, դա անհիմն լուրեր են. Իրանի ԶՈւ ԳՇ


Ադրբեջանի հետ հավանական պատերազմի դեպքում Իրանի զորքերը Հայաստան չեն մտնելու, դա անհիմն լուրեր են. Իրանի ԶՈւ ԳՇ
Սեպտեմբեր 11 13:38 2023

Իրանի ԶՈւ ԳՇ պետի՝ միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Մոհամմադ Ամիր Ահադին, Բաքվում պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ արդյոք Իրանը երկրի հյուսիսում զորք է կուտակել, և Ադրբեջանի հետ հավանական պատերազմի դեպքում այդ զորքերը մուտք են գործելու Հայաստան, նշել է․

«Այդ լուրերն անհիմն են։ Միանշանակ այդ լուրերն անհիմն են։ Սրանից օրեր առաջ էլ մեր ԶՈւ ԳՇ պետն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարը ջերմ հեռախոսազրույց են ունեցել, և երկու երկրների միջև շատ լավ հարաբերություններ են»։