Էրդողանը կխոսի Նիկոլ Փաշինյանի հետ


Էրդողանը կխոսի Նիկոլ Փաշինյանի հետ
Սեպտեմբեր 10 07:34 2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կխոսի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում են ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները։

 

Նշվում է, որ այդ մասին նա հայտարարել է G-20-ի գագաթնաժողովի ժամանակ։

 

«Վաղը կխոսեմ Փաշինյանի հետ, մենք այլ ելք չունենք, քան կոչ անել նվազեցնել տարածաշրջանում լարվածությունը, Հայաստանի քայլերը սխալ են, վաղվա իմ զրույցի ժամանակ ես կզգուշացնեմ Փաշինյանին և կհայտնեմ, որ այսպես կոչված «ընտրությունները» Ղարաբաղում անընդունելի են»,- ասել է նա։

Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը զրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ։