Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է սեպտեմբերի 9-ին Ղարաբաղում այսպես կոչված «նախագահական ընտրությունների» անցկացումը։ Այս մասին ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Այսպես կոչված «նախագահական ընտրությունների» անցկացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին։
Ուկրաինան ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում և հանդես է գալիս քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորման օգտին»,- ասվում է հայտարարության մեջ։