«Ադրբեջանը թույլ կտա ԿԽՄԿ-ին Հայաստանից տանել Ղարաբաղի հայ բնակչության համար ուղարկված սննդամթերքը՝ պայմանով, որ միաժամանակ թույլ տրվի Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության մեքենաների մուտքը»,- այս դիրքորոշումը հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Reuters-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ «փորձնական ծրագրով հնարավոր է միաժամանակ օգտագործել Լաչին-Խանքենդի (հակառակորդն այդպես է անվանում Ստեփանակերտը և Աղդամ-Խանքենդի ճանապարհները բեռնափոխադրումների համար։ Սա կարող է նվազեցնել լարվածությունը և խթան դառնալ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների համար»։
Հաջիևը նշել է նաև այս հարցի քննարկումը սեպտեմբերի 1-ին նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ։
«Առաջարկվում էր բացել երկու ճանապարհները միաժամանակ, ինչին Ադրբեջանն անմիջապես համաձայնեց»,- ասել է Հաջիևը՝ նշելով, որ Աղդամի ճանապարհի մի մասը բետոնե բլոկներով փակվել է «ղարաբաղյան անջատողականների» կողմից։
«Պետքարտուղար Բլինքենի հետ հեռախոսազրույցից անցել է մեկ շաբաթ, բայց առաջընթաց չկա»,- նշել է Հաջիևը։