Քիմ Քարդաշյանը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ «կանգնեցնելու հայերի ևս մեկ Ցեղասպանությունը»


Քիմ Քարդաշյանը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ «կանգնեցնելու հայերի ևս մեկ Ցեղասպանությունը»
Սեպտեմբեր 8 21:06 2023

Քիմ Քարդաշյանը ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հորդորելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ․

Օգնեք մեզ կանխել ևս մեկ Հայոց ցեղասպանություն։ Ադրբեջանը փակել Արցախի բնիկ քրիստոնյա հայերի ճանապարհն աշխարհի հետ` սովը որպես զենք օգտագործելով տարածաշրջանի հայ բնակչության դեմ։ Ժամանակն է, որ ԱՄՆ-ն և ողջ աշխարհը քայլեր ձեռնարկեն հայերին Ադրբեջանից պաշտպանելու համար, - ասված է «Rolling Stone» ամսագրում հրապարակված Քարդաշյանի հոդվածում։