Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների բարեկամությունը խաթարելուն ուղղված սադրանքները պետք է անհապաղ դադարեցվեն․ «Россия Сегодня»


Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների բարեկամությունը խաթարելուն ուղղված սադրանքները պետք է անհապաղ դադարեցվեն․ «Россия Сегодня»
Սեպտեմբեր 7 22:34 2023

«Россия Сегодня» մեդիա խումբը մտահոգություն է հայտնել  «Սպուտնիկ Արմենիա»-ի սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալության կապակցությամբ։

««Սպուտնիկ Արմենիա»-ի սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալության փաստը «Россия Сегодня» մեդիա խմբի ուշադրության կենտրոնում է։ Լրագրողի ձերբակալությունը՝ հատկապես հայ-ռուսական մեդիաֆորումի անցկացման ֆոնին, պետք է ամենածանրակշիռ կերպով հիմնավորվի։ Ակնկալում ենք  բոլոր իրավական ընթացակարգերի պահպանում, օբյեկտիվություն և անաչառություն՝ նախաքննության ընթացքում։

Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների բարեկամությունը խաթարելուն ուղղված հնարավոր սադրանքները պետք է անհապաղ դադարեցվեն»,- նշված է «Россия Сегодня»-ի հաղորդագրությունում