ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կրտսեր դուստրը՝ Սաշա Օբաման, հայտնվել է պապարացիների ֆոտոօբյեկտիվների թիրախում: 22-ամյա աղջկան լուսանկարել են փողոցում՝ լողազգեստով և ծխախոտը ձեռքին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտը եղել է ընկերների հետ և մասնակցել է Լոս Անջելեսում Աշխատանքի օրվան նվիրված միջոցառմանը:
Պարբերականը նկատում է, որ սա, անշուշտ, առաջին անգամը չէ, որ պապարացիները Սաշային լուսանկարում են ծխելիս: Հավանաբար, նա վնասակար սովորությունը փոխառել է հորից, որը նախկինում խոստովանել էր, որ դեռահասության ժամանակ սկսել է ծխել և օրական մինչև 10 գլանակ է օգտագործել: