Ալիևի օգնականը հանդիպել է Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի հետ


Ալիևի օգնականը հանդիպել է Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի հետ
Սեպտեմբեր 5 22:22 2023

Ադրբեջանի նախագահի օգնական-Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Խանեգբիի հետ։

 

 

 

Այս մասին հայտնում է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը X սոցիալական ցանցում։

 

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։