Ասֆալտապատում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող այգու ճեմուղիները` բարբարոսաբար ջարդուփշուր անելով ճեմուղու սալիկները, այն վերածելով մեքենաների ճանապարհի


Ասֆալտապատում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող այգու ճեմուղիները` բարբարոսաբար ջարդուփշուր անելով ճեմուղու սալիկները, այն վերածելով մեքենաների ճանապարհի
Սեպտեմբեր 4 11:59 2023
Այսօրվա իշխանությունների համար քաղաքը շենք ու փողոց է, մեծ շինհրապարակ։ Նախընտարական մոլուցքի մեջ ասֆալտապատում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող այգու ճեմուղիները` բարբարոսաբար ջարդուփշուր անելով քաղաքային ճեմուղու ամուր սալիկները, ճեմուղին վերածելով մեքենաների ճանապարհի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի թեկնածու, «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը։
 

«Ամենակարևորը` ճեմուղին հետիոտնի համար նախատեսված ճանապարհ է, որն, ի սկզբանե սարքված է այն նպատակով, որ մարդիկ բարձունքով քայլելով հասնեն հուշահամալիր:

Արժանապատվությունը ուրացող իշխանությունը դետալ առ դետալ փորձում է քանդել մեր պատմությունը:
 
Հուշահամալիրի ճեմուղին նրանց համար ընդամենը ճանապարհ է, ասֆալտապատումն էլ` ենթադրյալ քվե:
 
Մենք թույլ չենք տալու վերացնել պատմությունն ու քաղաքային արժեքները` հանուն էժան փիառի:
 
Առավոտից մեր թիմակիցներն այնտեղ են՝ կանխելու վանդալիզմը»,- գրել է Թանդիլյանը։