Մոսկվայի օդանավակայաններում 59 չվերթ հետաձգվել է


Մոսկվայի օդանավակայաններում 59 չվերթ հետաձգվել է
Օգոստոս 31 03:09 2023

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում օգոստոսի 31-ի առավոտյան հետաձգված չվերթների թիվը հասել է 59-ի, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

Մոսկվայի ժամանակով ժամը 7.15-ի դրությամբ (Երևանի ժամանակով 8․15) «Վնուկովո»- ում 23 չվերթ է հետաձգվել, երեքը՝ չեղարկվել:

«Դոմոդեդովո»- ում 29 չվերթ հետաձգվել է, մեկ չվերթ՝ չեղարկվել։

«Շերեմետևո»- ում 7 չվերթ է հետաձգվել։