Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 3 վիրավորներից 2-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են


Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 3 վիրավորներից 2-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են
Օգոստոս 22 22:00 2023

Երեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Ֆրանսիայի քաղաքացի Մավիան Աքսել Հովհաննեսի վարած Toyota 4Runner մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Ալբերտ Մարզումանյանի վարած Зил 131 մակնիշի ավտոմեքենաները:

 
 
 
 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Toyota-ի վարորդն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 25-ամյա Ալբերտ Կիրակոսյանն ու 26-ամյա Արտավազդ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր կենտրոն:

 

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

 

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: