Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություն է տարածել՝ ասելով, թե իբր «Հայաստանը ռազմական արկածախնդրության նպատակով մեծ քանակությամբ զենք և զինտեխնիկա է կենտրոնացնում սահմանին»:
«Վերջին շաբաթների ընթացքում «Ադրբեջանի տարածքում» (չակերտները՝ Tert.am) «ապօրինի տեղակայված» (չակերտները՝ Tert.am) Հայաստանի զինված ուժերն ակտիվացրել են ռազմաինժեներական և այլ ռազմաշինարարական աշխատանքները։ Վերջին օրերին Հայաստանի զինված ուժերի սպառազինության, այլ զինտեխնիկայի և անձնակազմի մեծածավալ «կուտակումներ են» (չակերտները՝ Tert.am) նկատվում՝ Ադրբեջանի հետ չսահմանազատված սահմանի երկայնքով «հերթական ռազմական արկածախնդրությունն իրագործելու» (չակերտները՝ Tert.am) նպատակով։
Հայաստանի նման գործողությունները ցույց են տալիս, որ Երևանը «չի դադարեցրել իր տարածքային պահանջները» (չակերտները՝ Tert.am) Ադրբեջանի նկատմամբ, և «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» (չակերտները՝ Tert.am) բանավոր ճանաչումը տարբերվում է «տեղում» գործողություններից։
Ելնելով դրանից՝ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր «ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը» (չակերտները՝ Tert.am) ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված բոլոր օրինական միջոցներով», - ասվում է Աեդրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե իբր «Հայաստանը ռազմական արկածախնդրության նպատակով մեծ քանակությամբ զենք և զինտեխնիկա է կենտրոնացնում սահմանին»

