Օդի հարաբերական խոնավությունը կնվազի մինչև 8-10 տոկոս․ խորհուրդ է տրվում հեղուկ շատ խմել


Օդի հարաբերական խոնավությունը կնվազի մինչև 8-10 տոկոս․ խորհուրդ է տրվում հեղուկ շատ խմել
Օգոստոս 10 10:55 2023

Օգոստոսի 10-14-ն արևադարձային տաք օդային ալիքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ցերեկը ժամը 13։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում օդի հարաբերական խոնավությունը  կնվազի մինչև 8-10 տոկոս։

Ջրազրկումից խուսափելու համար խորհուրդ է տրվում հետևել առողջապահության նախարարության հորդորին և ընդունել շատ հեղուկներ: