Կյանքից հեռացել է Երևանի դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Հարությունյանը


Կյանքից հեռացել է Երևանի դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Հարությունյանը
Օգոստոս 4 17:29 2023

Մահացել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երկարամյա աշխատակից, ռեժիսորի օգնական, դերասան, թատրոնի նվիրյալ Սամվել Հարությունյանը։ Այդ մասին հայտնում են Դրամատիկական թատրոնից։ 

Սամվել Հարությունյանը Թատերական ինստիտուտն ավարտել է 1994 թվականին, իսկ Դրամատիկական թատրոնում սկսել է գործունեություն ծավալել 2008 թվականից: