Հայտնի է՝ ինչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը


Հայտնի է՝ ինչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը
Օգոստոս 2 16:10 2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է առևտրատնտեսական հարաբերություններին, էներգետիկ ոլորտում ռազմավարական նախագծերին, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը վերաբերող թեմաներ։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։

«Ռուս-թուրքական գործընկերության օրակարգը քննարկելիս՝ առաջնորդները կենտրոնացել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման հեռանկարների, էներգետիկ ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի իրականացման վրա», - նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հայտնի է նաև, որ Պուտինն ու Էրդողանը դրական են գնահատել ապրանքաշրջանառության կայուն աճը, որը նախորդ տարի գրեթե կրկնապատկվել է։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին Թուրքիայի տարածքում անտառային հրդեհների մարման հարցում Մոսկվայի օգնության համար։

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են շարունակել շփումները Մոսկվայի և Անկարայի միջև տարբեր մակարդակներով։