Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 05:00-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի բնակիչ, 22-ամյա Գևորգ Ա.-ն Նոյեմբերյան համայնքի «Քարակիտուկ» կոչվող սարամասում իր վարած УАЗ մակնիշի խոտի հակերով բեռնված ավտոմեքենայով ձորի մեջ բախվել է ծառին և կողաշրջվել:
Վթարի հետևանքով Գևորգ Ա.-ն տեղում մահացել է: Նրան հայտնաբերել են մեքենայից դուրս:
Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։