Այսօր՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տանձավեր ավտոճանապարհի 31 կմ հատվածում Howo մակնիշի բեռնատար «ցիստեռ»-ը կողաշրջվել է և մկրատաձև փակել ավտոճանապարհը՝ երկկողմանի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2 դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ կողաշրջման հետևանքով սկսվել է վառելիքի և մազութի արտահոսք:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։