Ստեփանակերտում ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին հրացանից կրակոցներ է արձակել


Ստեփանակերտում ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին հրացանից կրակոցներ է արձակել
Օգոստոս 2 10:05 2023

Լուսադեմին` ժամը 05:45-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Վերածննդի հրապարակում հնչել են կրակոցներ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։Դեպքի վայր է մեկնել քաղաքային վարչության ուժեղացված խումբը:

 

Պարզվել է, որ կրակոցները եղել են հրացանով, որի արձակողը՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Մ.-ն է։ 

Վերջինս, անսթափ վիճակում, իրեն պատկանող երկփողանի հրացանով հրապարակում օդ է կրակել։

Նա բերման է ենթարկվել քաղաքային վարչություն։ Հանգամանքները պարզվում են։