Վարազաբունում երեխաները քաղցրավենիք են ուզում... չկա


Վարազաբունում երեխաները քաղցրավենիք են ուզում... չկա
Հուլիս 29 09:55 2023

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Վարազաբուն գյուղում ավագները դեռ դիմանում են շրջափակման դժվարություններին։ Գյուղում ինչ հնարավոր է, արտադրում են ու դրանով դիմանում արդեն գրեթե ութ ամիս: Մտահոգված են փոքրիկների համար: «Չկաների» երկար շարքը նրանց համար սպառնում է նաև առողջական խնդիրներ ստեղծել: Քաղցրավենիքի պակասը տատիկները փորձում են քաղցր խոսքով լրացնել:

«Մեր սիրելի լրագրողները հյուր եկան, ուզում եմ կոֆե հյուրասիրել, ոչ շաքար ունենք, ոչ պեսոկ, դառը կոֆե՝ մեր դառը կյանքի նման»,- ասում է Վարազաբունի բնակիչ 70-ամյա Նադեժդա Թամրազյանը։

Նա նշում է՝ շատ դժվար է, բայց իրենք մի կերպ «յոլա են գնում», բայց երեխաները շրջափակման դժվարություններին հազիվ են դիմանում։ Քաղցրավենիք են ուզում երեխաները, սակայն չկա... Արցախն արդեն 230 օր է գտնվւմ է ադրբեջանական ապօրինի շրջափակման մեջ։ 

Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութում։