Հայաստանը Արցախ է ուղարկում հումանիտար օգնություն


Հայաստանը Արցախ է ուղարկում հումանիտար օգնություն
Հուլիս 26 12:05 2023

Տասնյակից ավելի բեռնատարներ, Արցախի  Հանրապետության  համար նախատեսված Հայաստանի մարդասիրական օգնությամբ, կանգնած են Երևանում և սպասում են հումանիտար օգնությունն արցախցիներին հասցնելուն։ Հիշեցնենք, որ 227 օր թշնամի Ադրբեջանն ապօրինի փակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը։ 

Սպուտնիկ Արմենիան գրում է, առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով 19 բեռնատար մեքենաները շուտով կուղևորվեն Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ 400 տոննա հումանիտար օգնությունը փոխանցել արցախահայությանը։ Մարդասիրական օգնությունը շրջափակված Արցախ է ուղարկվում պետական ծրագրի շրջանակում։

Արցախ ուղևորվող մարդասիրական օգնությունով բեռնատարները բացվել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակների ներկայությամբ։ ՌԴ ներկայացուցչությունից ներկա է եղել դեսպանատան խորհրդական-բանագնաց Մաքսիմ Սելեզնևը։

Հումանիտար օգնությամբ ավտոշարասյունն արդեն մեկնել է։