Հուլիսի 20-ին, ժամը 23:18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 132-րդ կմ-ին «Оpel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Հ., ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա. Ն.-ն (ծնված 2000 թ․) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և հոսպիտալացվել համապատասխանաբար Եղեգնաձորի և Վայքի ԲԿ-ներ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, ավոմեքենայից դուրս բերել ուղևոր Հ. Ս.-ին (ծնված 2000 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը»,- ասված է հաղորդագրության մեջ։