ՔՊ-ական պաշտոնյան «աղջիկ» բառի մեջ ուղղագրական երկու սխալ է արել


ՔՊ-ական պաշտոնյան «աղջիկ» բառի մեջ ուղղագրական երկու սխալ է արել
Հուլիս 20 16:51 2023

Թալինի ՔՊ-ական ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է աղջկան, որտեղ  «աղջիկ»  բառի մեջ ուղղագրական երկու սխալ է արել:

 

Հիշեցնենք,որ վերջերս նա ձերբակալվել էր երիտասարդ տղային ծեծելու համար:  Բանն այն է, որ Սուրեն Թորոսյանի և գյուղի բնակիչ 18-ամյա Արմեն Սահակյանի միջեւ մոտ 20 օր առաջ կոնֆլիկտ էր ծագել է։ Թորոսյանը հարվածել եւ գազ էր փչել տղայի դեմքին, ով տառապում է էպիլեպսիայով։

Թալինցիները փակել էին ճանապարհը՝ պահանջելով նրա հրաժարականը: Սակայն վերջերս մամուլը գրեց, որ իշխանությունները փորձում են փակել Թորոսյանի գործը: