Սյունիքում մեքենան գլորվել էր ձորը․ փրկարարները 8 կմ քարշակելով տեղափոխել են Աղվանիի հենակետ


Սյունիքում մեքենան գլորվել էր ձորը․ փրկարարները 8 կմ քարշակելով տեղափոխել են Աղվանիի հենակետ
Հունիս 17 11:19 2023

Հունիսի 17-ին, ժամը 06:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքին հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Ford» մակնիշի ավտոմեքենան սահել է ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մետր), սահել ձորը և բախվել ծառին:

 

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և մոտ 8 կմ քարշակելով տեղափոխել Աղվանիի հենակետ: