Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին Միլանի «Ինտերի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու առթիվ։
«Շնորհավորում ենք Հենրիխ Մխիթարյանին ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։Հենոն կարող է դառնալ առաջին հայ ֆուտբոլիստը, ով կմասնակցի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի ամենակարևոր հանդիպմանը»։
Կիսաեզրափակիչում «Ինտերը» պայքարից դուրս է թողել «Միլանին»՝ 2:0, 1:0։ Առաջին խաղում Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։ Պատասխան հանդիպման առաջին խաղակեսի վերջին րոպեներին նա վնասվածք ստացավ եւ փոխարինվեց։
«Ինտերի» մրցակիցը եզրափակիչում կլինի Մադրիդի «Ռեալի» եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դիմակայության հաղթողը։