«Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Միլանի» հետ պատասխան խաղում խաղում հաղթեց 1:0 հաշվով: Միլանյան դերբիում տարած հաղթանակը ներաձուրիների համար չորրորդն էր այս մրցաշրջանում։
Ավելի վաղ «Ինտերը» հաղթել էր Չեմպիոնների լիգայի առաջին խաղում (2:0), Ա Սերիայի 21-րդ տուրի խաղում (1:0) եւ Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչում։ Միլանին հաջողվեց մեկ հաղթանակ տանել դերբիում՝ Իտալիայի առաջնության 5-րդ տուրի խաղում (3:2):
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղի 74-րդ րոպեին հարձակվող Լաուտարո Մարտինեսը Լուկակուի փոխանցումով առաջ մղեց «Ինտերին»:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ինտերը» հաղթեց պորտուգալական «Պորտուին», իսկ քառորդ եզրափակչում հաղթեց այս երկրի մեկ այլ թիմի՝ «Բենֆիկային»: Մրցաշարի եզրափակչում «ներաձուրիները» կխաղան «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ» խաղի հաղթողի հետ։
Հանդիպման 43-րդ րոպեին «Ինտերի» կազմում վնասվածքի պատճառով փոխարինվեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկած առաջին ֆուտբոլիստը Հայաստանից։ Առաջին խաղում նա դարձել էր գոլի հեղինակ` 2:0 հաշվով, այնուհետ խաղակեսի վերջին րոպեներին վնասված էր ստացել և փոխարինվել։