«Չես կարող լինել լիարժեք չեմպիոն, եթե չի մասնակցում ամենաուժեղ թիմերից մեկը», «Պատերազմը ոչ միայն մեզ համար դաս չեղավ, այլ, կարծես, շատերի աչքերը փակ մնացին»,- երկար լռությունից հետո այս և այլ կարևոր թեմաների մասին կայքի հետ զրույցում խոսեց հունահռոմեկան ոճի ըմբիշ, օլիմպիական արծաթե մեդալակի, եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Հայաստանի և Ռուսաստանի չեմպիոն, Հայրենիքին մատուցած ծառայութնունների համար առաջին և երկրորդ աստիճանի մեդալակիր Միհրան Հարությունյանը:
-Ի՞նչու թողեցիք հունահռոմեական ըմբշամարտը, ի՞նչ խնդիրներ կան ոլորտում այսօր: Եվ ինչու որոշեցիք տեղափոխվել հենց MMA?
-Անկեղծ ասած, ինձ ամեն անգամ խանագարում էին, թե՛ եվրոպական խաղերի, թե՛ միջազգային մրցաշարերի, թե օլիմպիական խաղերի ժամանակ: Ամեն անգամ խանգարում էին տուն բերել այն, ինչն իրավունքով ինձ էր պատկանում: Եթե ես ավելի վատ ելույթ ունենայի կամ թույլ տայի ինձ վրիպում և լիարժեք ինքս ինձ ռեալիզացրած չլինեի, անկեղծ կխոստովանեի ու չէի նեղսրտի: Բայց ամբողջ կյանքում աշխատել եմ այդ հինգ օղակներին հասնելու համար: Իհարկե, հաճելի չէ այդ մասին խոսելը, բայց ունենք այն, ինչ ունենք: Պաշտոնապես ես չունեմ այդ ոսկե մեդալը ու չգիտեմ էլ՝ արժե նորից փորձել, թե ոչ: Կոպիտ ասած, ֆինանսապես էլ չեմ կարող ինձ դա թույլ տալ: Իսկ մարտարվեստում ես կարող եմ փորձել ինձ ավելի նոր, բարդ, վտանգավոր սպորտաձևում: Երևի ցանկությունս էլ եմ կորցրել, բայց երբեմն ուզում եմ վերադառնալ ու ամբողջ ժամանակս նվիրել օլիմպիական խաղերին պատրաստվելուն: Ֆիզիկապես այնպիսի վիճակում եմ, որ վստահաբար, կարող եմ հաղթահարել այդ ամենը: Գուցե իրոք արժի, բայց սրանք ընդամենը մտքեր են:
Այս պահին ես պայմանագիր եմ կնքել՝ ևս 3 մենամարտի, ու շատ գոհ եմ նրանից, թե ինչով եմ հիմա զբաղվում: Ընթացքը շատ է ինձ դուր գալիս: Ամեն օր փորձությունների միջով եմ անցնում, կրթվում ու նոր բան սովորում: Ինձ նաև դուր է գալիս, որ այստեղ շատ բարդ է: Կարծում եմ՝ մոտս վատ չի ստացվում: Այստեղ՝ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու լինելով, ինձ վստահ եմ զգում, քանի որ մեջքիս հետևում կա մի թիմ, որ միշտ սպորտի զարգացման կողմնակիցն է։ Մարզիկի համար ֆինանսական կայունությունը կարևոր է, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ սպոտի վրա։ Ու այսօր ես այս կայունությունը ունեմ TotoGaming-ի շնորհիվ, որ չնայած մի շարք հարցերի միևնույնն է կողքիս մնաց։ Այնպես, որ ես պլանավորում եմ իմ պատմությունը կերտել այս սպորտաձևում։
-Ընտրելով նոր սպորտաձև՝ հոգեբանական և ֆիզիկական ի՞նչ դժվարությունների առաջ կանգնեցիք:
-Շատ-շատ բարդ էր: Ամբողջ ընթացքում ըմբշամարտով էի զբաղվում ու այստեղ, չգիտես, որ կողմից հարված կստանաս, չգիտես ինչպես պաշտպանվել: Շատ մարդիկ չէին հավատում, կասկածում էին ու չէին ուզում, որ ես ինձ, որպես մարզիկ ստեղծեմ ու ռեալիզացնեմ այստեղ, բայց ես ամեն ինչ անում եմ, որ գոհ լինեմ իմ ընտրությունից ու չփոշմանեմ ոչնչի համար:
Ինձ համար այս փոփոխությունը հաճելի մոտիվացնող պրոցես էր:
-Ի՞նչ կարծիք ունեք այն մասին, որ ռուս մարզիկներին թույլ չեն տալիս միջազգային մրցաշարերի մասնակցել:
-Բավական անարդար է: Եթե չկան ռուսներն ու բելառուսները, մրցակցությունը բավական թուլանում է: Էլ ինչ աշխարհի կամ եվրոպայի առաջնություն, առանց տվյալ մարզաձևի առաջնորդների: Արդեն հետաքրքրությունն էլ այն չի: Ռուսաստանի թիմի ավագը շատ է փորձել ինչ-որ բան անել, բայց նրան խանգարել են այնպես, ինչպես ինձ էին խանգարում, երբ ես Ռուսաստանի առաջնությունում էի ելույթ ունենում, ինչի պատճառով էլ վերադարձա հայրենիք:
Բայց պետք է բաց ու ազնիվ լինել, ինձ անհետաքրքիր է այսպիսի մրցակցությունը: Չես կարող լինել լիարժեք չեմպիոն, եթե չի մասնակցում ամենաուժեղ թիմերից մեկը:
Այսպիսով, իրական մրցակցություն չկա: Իսկ խնդրի լուծումը ընդամենը ժամանակի հարց է, ուղղակի բազմաթիվ մարզիկների համար շատ վիրավորական կլինի, եթե մինչև օլիմպիական խաղերը չհարթվի այս խնդիրը: Հասկանալի են սանկցիաները, բայց ինչպես կարելի է խառնել սպորտը քաղաքանանության հետ:
-Կգնահատեք մեր ըմբիշների ելույթները Եվրոպայի առաջնությունում:
-Հրաշալի էր: Տեսեք, թե ինչքան մեդալներ վերցրին: Ու այստեղ արդեն խնդիրը նրանում չէր, որ ռուսները չկային, մեր տղաները բավական երկար ժամանակ է լավագույն եռյակներում են: Դա խոսում է այն մասին, որ սա պատահական չէ: Նրանք ճիշտ ուղղությամբ են աշխատում: Դա ինձ շատ է ուրախացնում, և ուշադիր հետևում եմ նրանց ելույթներին: Ես՝ ինքս էլ եղել եմ այդ կազմում, ինչպես կարող եմ չգնահատել նրանց կամ ասել, որ դա շատ հեշտ է, երբ ես էլ եմ անցել դրա միջով: Կարծում եմ, որ մեր տղաներից ոմանք էլ կուզենային, որ ռուսներն ու բելառուսները նույնպես մասնակցեին, որովհետև այդպիսի հաղթանակն ավելի քաղցր է: Այդ ժամանակ լիարժեք բոլորին ես հաղթում:
-Կպատմե՞ք 44 օրյա պատերազմի մասին: Ինչպե՞ս արձագանքեցին ընտանիքի անդամները: Ինչ փոխվեց ձեր կյանքում պատերազմից հետո:
- Չկան գաղտնիքներ, ուղղակի դրանք բավական անձնական ու ոչ հաճելի հիշողություններ են, որոնք այս պահին չեմ ուզում քննարկել: Այն, ինչ կատարվեց, այն, ինչ մենք ունենք հիմա, ուղղակի չի կարող մեզ չփոխել, մեզ չարթնացնել, առնվազն միասնական դարձնել. սա միակ բանն է, որ կարող եմ ասել:
Պատերազմը ոչ միայն մեզ համար դաս չեղավ, այ, կարծես, շատերի աչքերը փակ մնացին կամ էլ խորը քնի մեջ: Ես հիասթափություն եմ ապրում: Բայց հույս ունեմ, որ մեզ մոտ կլինի հասարակության միասնություն, որը մարդկանց կստիպի գոնե մեկը մյուսին հարգել: Ինչ է տեղի ունենում հասարակությունում ու ոնց են մեկը մյուսին վերաբերվում, դա է ամենակարևորը:
-Վերջո՞ւմ կպատմեք՝ կա որևէ բան, որի համար զղջում եք:
-Իմ կյանքի ճիշտ որոշումերից մեկն է եղել տեղափոխվել Հայստան ու ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո: Դրանում ինձ աջակցեց ու ուղղորդեց իմ կնքահայրը՝ Թաթուլյան Ռուբենը, ով նաև իմ մարզիչն է: Ես իմ բոլոր ուժերը ուղղորդեցի Հայսատանյան թիմում ելույթ ունենալու ուղղությամբ ու ամեն անգամ, երբ այդյունք էի ցույց տալիս, շատ էի հպարտանում։
Հետո սկսվեցին համագործակցությունները հայաստանյան ընկերությունների հետ, որոնք մարզիկի կյանքում նույնպես կարևոր են։
Դրանցից մեկը՝ TotoGaming բրենդի սպորտի ամբասադոր դառնալն էր, որի շրջանակներում ընկերության հետ հասցրինք անվանական կրթաթոշակ սահմանել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի լավագույն ուսանողների համար, այսպիսով օգնելով երիտասարդ մարզիկներին կերտել իրենց ուղին։ Ինչպես նշեցի, ուրախ եմ որ TotoGaming-ը դեռ իմ կողքին է, հիմա որպես մարզիկի։ Ինչպե՞ս կարող եմ այս ամենի համար զղչալ։
Կարծում եմ՝ օրհնված եմ, այն բանի համար, որ հիմա չեմ զղջում: Իսկ վերջին տարիների ճգնաժամերը, վայրիվերումները, ոչ միայն անխուսափելի էին, այլ նաև անհրաժեշտ էին: Ես ինքնս հաղթահարեցի դրանք ու յուրաքանչյուր մարզիկ ազնվությամբ պետք է անցնի դրանց միջով: Դժվարություններով անցելն ինձ հաջողվում է ու կհաջողվի ապագայում, որովհետև դա քեզ ստիպում է զգալ կյանքը, հաղթահարել ամեն ինչ: Իմ դրոշը, իմ հայրենիքն ու իմ ազգանունը, որն ավարտվում է յան-ով ամենակարևորն են ինձ համար: