Բռնցքամարտի ԱԱ․ Հովհաննես Բաչկովը 5:0 հաշվով հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին


Բռնցքամարտի ԱԱ․ Հովհաննես Բաչկովը 5:0 հաշվով հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին
Մայիս 6 13:53 2023

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երկրորդ հաղթանակն է տարել Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում։

 

 

ԱԱ-ի 1/8 եզրափակչում Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 (30-27, 30-25, 29-28, 29-28), առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Կագան Կանլիի նկատմամբ։

 

Հայ մարզիչը դուրս է եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։

 

 

Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա նաև Գուրգեն Մադոյանը՝ իր առաջին մենամարտը անցկացնելով ընթացիկ ԱԱ-ում։ Մադոյանի մրցակիցը կլինի Տայպեի ներկայացուցիչ Լին Յուն։