Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը մայիսի 6-ին ունի երկու մասնակից։
Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) կանցկացնի քառորդ եզրափակիչի մենամարտը։Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիրը կմենամարտի Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Բիլգե Կագանի հետ։ Ցերեկային մրցահերթում նրանց մենամարտն А ռինգում առաջինն է։
Հովհաննես Բաչկովը 1/8 եզրափակիչում մենամարտել էր Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Սենդրիկի հետ եւ հաղթել միավորների առավելությամբ։
Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա Հայաստանի թիմի անդամ Գուրգեն Մադոյանը (67կգ), որի մրցակիցը մեկնարկային մենամարտում կլինի Տայպեյի ներկայացուցիչ Լին Յուն։