Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում։
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը մրցել է Կոնգոյից Վիլյամ Մբանգիի հետ։ Նա առավելության է հասել ժամանակից շուտ`2-րդ ռաունդում․ 3 անգամ նոկդաունի է ենթարկելո մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը։