-3․ եղանակը՝ առաջիկա օրերին


-3․ եղանակը՝ առաջիկա օրերին
Ապրիլ 29 15:22 2023

 

Երևան քաղաքում՝ ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-3-ին, 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում` ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-3-ին շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան 5-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 4-6 աստիճանով։