Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երեկ ներկա է եղել Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղին, որում միմյանց հետ մրցել են «Ինտերը» և «Յուվենտուսը»։Միլանյան թիմը հաղթել է 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 15-րդ րոպեին խփել է պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։
«Ինտերը» դիմակայությունում հաղթել է ընդհանուր 2։1 հաշվով (առաջին խաղը՝ 1։1) և դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Ֆիորենտինա» – «Կրեմոնեզե» զույգի հաղթողի հետ։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին։