Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 6-ակի չեմպիոն


Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 6-ակի չեմպիոն
Ապրիլ 23 22:21 2023

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 6-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

 

Խորվաթիայի մարյարաքաղաք Զագրեբում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց անցած տարվա Եվրոպայի չեմպիոն, բուլղարացի Կիրիլ Միլովի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով։

 

 

Արթուր Ալեքսանյանը մեկնարկում 3:1 հաշվով հաղթել էր աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, վրացի Ռոբերտ Կոբիաշվիլիին, երկրորդ գոտեմարտում 7:4 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Տամաշ Լեւայիին։ Կիսաեզրափակիչում Հայաստանի հավաքականի առաջատարը մի բռնցվածքով երկու րոպեում 9:0 հաշվով հաղթել էր  2020 թվականի աշխարհի անհատական գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր, Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովին։

 

Արթուր Ալեքսանյանը նախորդ անգամ Եվրոպայի առաջնության մասնակցել է 2020 թվականին Հռոմում, որտեղ հռչակել է Եվրոպայի 5-ակի չեմպիոն: