Հասկացա, որ այս ուժը հայրենի հողից ենք ստանում, լրագրողներին ասել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի արծսթե մեդալակիր Վարազդատ Լալայանը։
«Հրում վարժությունում աճ գրանցել եմ: 250 կգ չեմ բարձրացրել միջազգային մրցաշարերում: Մի քիչ լավ չստացվեց պոկում վարժությունը, բայց ես պատրաստ էի: Ունենք այն, ինչ ունենք, կարևորը մեդալ կա: Քայլ առ քայլ ձգտում ենք հաղթանակի»,- ասել է նա։