Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց՝ Եվրոպայի ռեկորդով


Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց՝ Եվրոպայի ռեկորդով
Ապրիլ 22 16:59 2023

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունից հետո փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ 178 կգ արդյունքով:

 

 

Այսպիսով, 20-ամյա Կարապետյանը նաև Եվրոպայի երիտասարդական ռեկորդ է սահմանել:

 

Այս վարժությունում երկրորդ արդյունքը ցույց է տվել Վրաստանի ներկայացուցիչ Չխեիձեն՝ 173 կգ արդյունքով, իսկ եռյակը եզրափակել է գերմանացի Մաթեուս Հոֆմանը՝ 172 կգ-ով:

 

Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը, որի համար Կարապետյանը նախնական  210կգ է պատվիրել: