Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:45-ի սահմաններում Մազմանյան-Շիրազ փողոցների խաչմերուկում թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է Volkswagen Touareg ավտոմեքենային, ապա առաջ ընթանալով բախվել երկաթե էլեկտրասյանը եւ հայտնվել բենզալցակայանի տարածքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով ավտոբուսի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ավտոբուսն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, բախման հետեւանքով էլ ավտոմեքենայի անվադողը պոկվել եւ վնասել է կայանված վիճակում գտնվող Mersedes մակնիշի ավտոմեքենան:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաեւ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Գեւորգ Պողոսյանի եւ ավագ օպերլիազոր Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ քիշ ուշ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/04/21/1237121
Խոշոր ավտովթար Երեւանում. թիվ 67 երթուղու ավտոբուսը բախվել է Volkswagen Touareg-ին, ապա երկաթե էլեկտրասյանն ու հայտնվել բենզալցակայանի տարածքում. կան վիրավորներ

