Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն եւ ռեկորդակիր (ֆոտո, վիդեո)


Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն եւ ռեկորդակիր (ֆոտո, վիդեո)
Ապրիլ 20 19:44 2023
 

Անդրանիկ Կարապետյանը երկամարտի արծաթե մեդալ նվաճեց Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: 89 կգ քաշայինների պայքարում  Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում գրանցեց 374 կգ արդյունք (178+196):

2016 թվականի Եվրոպայի չեմպիոնը պոկում վարժությունում պայքարը սկսեց 167 կգ-ով: Առաջին մոտեցումը հաջող կատարելուց հետո, Հայաստանի մարզիչները երկրորդ մոտեցման համար պատվիրեցին 173 կգ, որը եւս շատ վստահ կատարեց: Երրորդ մոտեցմամբ Եվրոպայի չեմպիոնը պոկեց 178 կգ՝ 4 կգ-ով շրջանցելով աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Կարլոս Նասարին: Պոկում վարժությունում Կարապետյանը 178 կգ-ով սահմանեց մեծահասակների Եվրոպայի ռեկորդ եւ արժանացավ փոքր ոսկե մեդալի:Հրում վարժությունում 27-ամյա ծանրորդը մեկնարկեց 190 կգ-ով եւ գլխավերեւում վստահ ֆիքսեց ծանրաձողը: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը 6 կգ-ոց քայլ կատարեց: Կարապետյանը հաջողությամբ հրեց նաեւ 196 կգ-ը:

Երրորդ մոտեցման համար Կարապետյանը պատվիրեց 211 կգ, բայց ձախողեց: Հրում վարժությունում Կարապետյանը 5-րդն է: