Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունը և Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել առ այն, որ Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ ադրբեջանական դրոշի հրկիզումն իրագործել է իբր հավատարմագրված անձ:
Ինչպես հաղորդում է АПА-ն, հայտարարության մեջ ասվում է:
«2023 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը ցուցադրաբար այրվել է պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից:
Որոշում է կայացվել Երևանից ադրբեջանցի մարզիկների վերադարձի մասին»։