Զոհված զինծառայողների հարազատները մինչև ժամը 15։00-ն կսպասեն


Զոհված զինծառայողների հարազատները մինչև ժամը 15։00-ն կսպասեն
Ապրիլ 14 12:25 2023

Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները շարունակում են նստացույցը Քննչական կոմիտեի դիմաց, որը նրանք սկսել էին երեկ։ Այսօր մինչև ժամը 15:00-ին  ժամկետ են տվել այդ կառույցին, որպեսզի կատարի իրենց պահանջը։ Նրանք նշել են, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում, կձեռնարկեն կտրուկ քայլեր։

Հիշեցնենք, որ նրանք պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք փաստացի 2022 թ. սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր զինվորական պանթեոնում մարմնական վնասվածքներ են հասցրել ծնողներին։

Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողները  բռնություն էին գործադրել։ Այս դեպքով ոստիկանների ու ծնողների միջև առերեսումներ են եղել, սակայն դեռ որևէ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։