Ապրիլի 8-ին, ժամը 00։27-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Մ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։39-ին, մարվել՝ 01։06-ին: Մասամբ այրվել են ավտոմեքենայի անվադողերը, սրահը և շարժիչի հատվածը։
Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա: