Ադրբեջանցի «էկոակտիվիստների» միջամտության պատճառով հիվանդանոց տեղափոխված 4 կանայք դուրս են գրվել


Ադրբեջանցի «էկոակտիվիստների» միջամտության պատճառով հիվանդանոց տեղափոխված 4 կանայք դուրս են գրվել
Ապրիլ 5 11:32 2023

Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության պատճառով  4 քաղաքացիներ (կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում: Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և այսօր բոլորը դուրս են գրվել բուժհաստատությունից: