Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:15-ի սահմանում՝ Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Դավիթ Մ.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ էստակադայի վրա, ռուս ուղղափառ եկեղեցու հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով վարորդ Դավիթ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։