Գազալցակայանում լիցքավորելուց հետո մեքենան դուրս է եկել, մի քանի մետր քշելուց հետո պայթել


Գազալցակայանում լիցքավորելուց հետո մեքենան դուրս է եկել, մի քանի մետր քշելուց հետո պայթել
Ապրիլ 1 15:03 2023

Այսօր` ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

 
 
 
 

Ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Արաիկ Երեմյանը, իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին` Չայնիի ոլորանների սկզբնամասում գործող գազալցակայնում լիցքավորել է, ապա դուրս եկել գազալցակայանից, որոշ հատված առաջ շարժվելով ավտոմեքենայում պայթյուն է առաջացել։ 

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների Ա. Երեմյանը թեթև  մարմնական վնասվածք է ստացել, իսկ պայթյունի հետևանքով ավտոմեքենան վնասվել է, շպրտվել են դիմապակին ու կողային ապակիները։

 

Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։