Անհարմար եմ զգում այս պարտության համար, ներողություն եմ խնդրում․ Հայաստանի հավաքականի մարզիչ


Անհարմար եմ զգում այս պարտության համար, ներողություն եմ խնդրում․ Հայաստանի հավաքականի մարզիչ
Մարտ 26 00:26 2023
Մթնոլորտը հիանալի էր, երկրպագուներն իսկապես ֆանտաստիկ աջակցություն ցույց տվեցին։ Անհարմար եմ զգում այս պարտության համար: Ներողություն եմ խնդրում պարտության համար. Armsport-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:
 

Մարզչին հարցրել են նաև այն մասին, թե ինչը հետագայում կփոխեր Հայաստանի հավաքականում. «Այդ մասին պետք է մտածել: Մտադիր եմ հնարավորություն տալ երիտասարդներին: Թե ինչ փոփոխություններ կլինեն, ցույց կտա ժամանակը: Շատ կարևոր է, որ ֆուտբոլիստների կողմից վստահություն լինի: Հանդերձարանում էլ տղաներին ասացի, որ եթե վստահենք իրար, կկարողանանք արդյունքի հասնել: Ամեն դեպքում, ես իմ ճամպրուկները միշտ պատրաստ եմ պահում»: