Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Եվրոպայի 2024 թվականի առաջնության մեկնարկային խաղում Թուրքիայից կրած պարտությունից հետո խոսել է պատճառների, իր նորամուտի խաղի և զգացողությունների մասին.
«Լավ խաղ ստացվեց: Տղաները խաղացին մեծ նվիրումով: Եղան տակտիկական և այլ բնույթի սխալներ, որոնք կվերլուծենք: Բայց ընդհանուր առմամբ գոհ եմ տղաների խաղից»,- ասել է Պետրակովը:
Անդրադառնալով խաղային սխեմայի փոփոխությանն ու փոխարինումներին՝ Պետրակովն ասել է.
«Եթե կարծում եք, որ ուշացել եմ փոխարինումների հարցում, միգուցե Դուք մարզեք: Չեմ կարծում, որ ուշացել եմ: Մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր չէ լիովին ճանաչել տղաների հնարավորությունները, հասկանալ, թե ով որ դիրքում ավելի լավ հանդես կգա: Այո փոխեցի տակտիկական սխեման, անցած չորս պաշտպանի, քանի որ թուրքերը ևս անցել էին այդ սխեմայով խաղին, իսկ Ստյոպա Մկրտչյանը դեղին քարտ էր ստացել: Եթե ցանկանում եք ինձ մեղադրել, մեղադրեք»:
Հարց է հնչել նաև թիմի նորեկների՝ Գեորգի Հարությունյանի , Ուգոչուկվում Իվուի և Նաիր Տիկնիզյանի խաղի մասին.
«Ես շատ գոհ մնացի նրանց ցուցադրած խաղից»: