Արցախում ավելի շատ մարդ կա սննդի հերթերում, քան թե հրապարակի հավաքներին. Արշակ Աբրահամյան


Արցախում ավելի շատ մարդ կա սննդի հերթերում, քան թե հրապարակի հավաքներին. Արշակ Աբրահամյան
Մարտ 24 03:14 2023

Եկեք վերջացրեք լավատեսական ինքնախաբեությանը և բաց աչքերով նայեք իրավիճակին։ Ոչ ՀՀ-ում և ոչ էլ Արցախում որպես այդպիսին չկա ռեալ պայքար(որովհետև դիմանալը դա պայքար չէ)։ Այդ մասին գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության երիտթևի ղեկավար Արշակ Աբրահամյանը։

«ՀՀ-ում երգիչների համերգին ավելի շատ մարդ է հավաքվում`քան թե հանուն պետականության հրավիրված հանրահավաքի, իսկ Արցախում էլ ավելի շատ մարդ կա սննդի հերթերում`քան թե հրապարակի հավաքներին։

Իսկ եթե քաղաքացին պետք է սպասի որ վարչական ռեսուրսի գործադրմամբ դուրս գա հրապարակ և հետո գնա տուն ու ոչինչ չանի`դա չի դառնում որ նա պայքարում է։

Պայքար կլիներ այն ժամանակ եթե կամավոր հավաքվեին...»,-գրել է նա։