Որտե՞ղ են քաղաքապետարանի դիմացի փոքրիկ այգու ծառերը


Որտե՞ղ են քաղաքապետարանի դիմացի փոքրիկ այգու ծառերը
Մարտ 21 11:35 2023

Քաղաքապետարանի դիմացի փոքրիկ այգում ծառերն արմատախիլ են արված, ծառերը չկան, բայց հետքերը թարմ են։ Ես մի քանի ծառ հատված են։ 

Այս իրավիճակը երեկ արձանագրել էր  Panorama.am-ի լուսանկարիչը։


Քաղաքապետարանից ասացին՝ փոսերի մի մասում սեզոնային, մեկամյա թփեր են եղել, որոնք փոխարինվելու են նորերով։

«Այդ հատվածի ձևավորման հետ կապված նոր մոտեցում կա, որն այս տարի կիրառվելու է։ Ինչ վեաբերում է տույա ծառերին, ապա դրանք տեղափոխվել են Կարապի լճի հարակից տարածք»,-Panorama.am-ին ասացին քաղաքապետարանից։

Հատած ծառերի մասին էլ քաղաքապետարանից ասում են՝ ոչ կենսունակ են եղել, կփոխարինվեն նոր ծառերով, որոնք համապատասխանում են Երևանի կլիմային։