Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը.
Թե ի՞նչ գործի շրջանակներում են նրանք ձերբակալվել՝ կոմիտեից չմանրամասնեցին՝ նշելով, որ այդ կապակցությամբ իրենք հանդես կգան լրացուցիչ հաղորդագրությամբ։