Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար


Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
Մարտ 15 11:56 2023

Լեզվաբան, ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, ով ավելի քան քսան տարի դասավանդում է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում, նշանակվել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Տեղեկությունն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց անձամբ Դավիթ Գյուրջինյանը:

«Իմ նշանակման հետ կապված արդեն որոշակի աղմուկ է բարձրացել. մարտի 15-ի օրվա երկրորդ կեսին պատրաստվում եմ այցելել Բրյուսովի անվան համալսարան և տրամադրված եմ բեղուն աշխատանքի»,-նշեց նա:

 Դավիթ Գյուրջինյանի՝ այդ պաշտոնում նշանակվելը բուհի ուսանողները  միանշանակ չեն ընդունել: Նրանցից շատերը, բարձրաձայնելով իրենց դժգոհությունը, դասադուլ են իրականացնում: