Ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Mercedes-ները․ վարորդները, որոնցից մեկը պայմանագրային զինծառայող է, տեղափոխվել են հիվանդանոց


Ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Mercedes-ները․ վարորդները, որոնցից մեկը պայմանագրային զինծառայող է, տեղափոխվել են հիվանդանոց
Մարտ 11 15:10 2023

Այսօր` մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթապ բնակավայրի կամրջի հարևանությամբ բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 24-ամյա Գարիկ Հ.-ի վարած Mercedes մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Սուրեն Բ.-ի վարած Mercedes GL մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդներից Գարիկ Հ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես պայմանագրային զինծառայող։

Լուսանկարները` Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


© https://shamshyan.com/hy/article/2023/03/11/1234406