Թուրքիայի հետ հանդիպմանը Հայաստանի հավաքական են հրավիրվել 15 հայ լեգեոներներ


Թուրքիայի հետ հանդիպմանը Հայաստանի հավաքական են հրավիրվել 15 հայ լեգեոներներ
Մարտ 8 11:24 2023

Մարտի 25-ին Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը:

ՀՖՖ կայքի հաղորդմամբ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են՝ մասնակցելու առաջիկա հավաքին.

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս Ֆամագուստա» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ժորդի Արարատ - «Ինդեպենդյենտե» (Կոլումբիա)
Նաիր Տիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար-2» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Էդգար Բաբայան - «Ռաններս» (Դանիա)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա)
Լուկաս Սելարայան -«Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Սարգիս Ադամյան - «Քյոլն» (Գերմանիա)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Առաջին անգամ հավաքական են հրավիրվել Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը և «Կրասնոդար-2»-ի երիտասարդ պաշտպան Գեորգի Հարությունյանը: